Ինչպես Սվո Ռաֆին հաջողվեց դառնալ ողջ ԽՍՀՄ գաղութների նայող

Այժմ այն մասին, թե ինչպես է նա հետագայում դառնում ԽՍՀՄ գաղութների «նայողը» եւ մնում առանձնահատուկ կահավորված խցում: 1992-1993 թվականներին Ռուսաստանում վայրագ սպանությունների ժամանակաշրջան էր: Երկար ժամանակ Ռուսաստանի մայրաքաղաքում նման դաժան ժամանակաշրջան չի եղել:

gaghut

Սվո Ռաֆը, ով այդ ժամանակ գտնվում էր Լեֆորտովոյի մեկուսարանում, քննիչների վկայությամբ ասել է, որ այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ ինքը բանտարկված է: Նա նաեւ զգուշացրել է, որ հանցավոր աշխարհում հավասարակշռությունը խախտվել է եւ դա դեռ սկիզբն է: Ի դեպ, նա միշտ ձերբակալվել է գողության, փաստաթղթերի կեղծման համար: Սվո Ռաֆը հիմնականում զբաղվում էր հարկահավաքմամբ եւ զենքի առեւտրով:

Գողական աշխարհում հրադադարը խախտվեց, երբ չեչենները, անարգելով սրբությունները, ցանկացան իշխանության գալ: Շուտով «Շրամ Գենան», ով ազգությամբ վրացի էր, բայց ղեկավարում էր չեչենական մաֆիան, Սվո Ռաֆի մտերիմների հետ տեղեկություն է ուղարկում, որ իրենք ցանկանում են ձեռքը գցել Ռուսաստանի շուկաների «հարկահավաքումը», որը պատկանում էր Սվո Ռաֆին: Ի դեպ, ժամանակին Սվո Ռաֆը շատ էր օգնել նրանց, թույլ չէր տվել, որ կոտրեին կամ տապալեին:

bantakhuc

Սա իսկական «օրենքով գողերի» համար բացարձակ երեսպաշտություն էր, որը երբեք չէր ներվում: Սվո Ռաֆը սպանության չի համաձայնել, քանի որ դրան չէր դիմել եւ սկզբունքնորեն չէր դիմի, սակայն քաջ գիտակցել է, որ իրենց լուրջ պայքար է սպասվում, որովհետեւ գործ ունի երեսպաշտների մի խմբի հետ, որը աղ ու հացը չի հարգում, ինչը Սվո Ռաֆի համար սրբություն էր համարվում: