raf

Գողական աշխարհի ամենաազդեցիկ դեմքերից մեկի՝ Սվո Ռաֆի, կյանքի մասին շատ դժվարությամբ ենք մինչ օրս էլ կարողանում տեղեկություններ հավաքել։ Նրա ընտանիքը երբեք հարցազրույցներ չի տվել ու չի տալիս։ Նրանք Ռաֆի մասով չեն ցանկանում խոսել ու տալ այնպիսի տեղեկություններ, որնց համար Ռաֆը շատ կբարկանար։

raf

Բայց ժամանակին Ռաֆին մոտ կանգնած աղբյուրները կարողանում են որոշակի տեղեկություններ հաղորդել նրա անցյալից։ Այդ անցյալում այնքան հետաքրքիր իրադարձություններ են եղել, որ գուցե մի քանի տարի պետք լինի գրելու ու պատմելու համար։ Ռաֆը կնքվել է փոքր տարիքում, մոտավոր տաս տարեկան է եղել, երբ հայրը նրան եկեղեցում կնքել է տվել։

raf

Կնքահայրը ժամանկի ազդեցիկ գործարարներից է եղել, ում անունը երբեք չեն հրապարակում։ Ռաֆը ինքն էլ զգուշավոր էր շատ ու երբեք չէր տալիս իր քավորի անունը, բայց շատերին դա հայտնի էր։ Ասում են, Ռաֆի քավորի թաղման ժամանակ պլանավորել էին վերացնել Ռաֆին։ Այս տեղեկությունը արդեն հասանելի է եղել Ռաֆի ընկերներին ու նրանք ամեն կերպ հետ են պահել Ռաֆին այդ օրը թաղման գնալ։ Շատ դժվար ու ծանր օր է եղել Ռաֆի համար, բայց հանուն բոլորի անվտանգության նա, չի գնացել թաղմանը, այլ սպասել է մի զանգի, որը պետք է, բացահայտեր այն մարդու անունը, ով տարիներ շարունակ մահափորփ էր իրականացնում Ռաֆի վրա, բայց ամեն անգամ ձախողում էր դա։