svo-raf

Սվո Ռաֆին հրաժեշտ տալու համար 1993 թվականի հունիսի 26-ին 8 ինքնաթիռներով Երեւան ժամանեցին մի խումբ հայտնի դեմքեր, ովքեր իրենց երկրների քրեական ոստիկանության արխիվներում գրանցված էին որպես «օրենքով գողեր»: ՀՀ մայրաքաղաք էին եկել էին Մոսկվայից, ԱՄՆ-ից, Գերմանիայից, մի խոսքով՝ Եվրոպական բոլոր երկրներից: Եկել էին նույնիսկ Ադրբեջանից, ովքեր իրենց հետ բերել էին հսկայական քանակությամբ մազութ, ինչի արդյունքում

svoy

Երեւանը 3 օր շարունակ Սվո Ռաֆի պատվին չհոսանքազրկվեց: Դադարեցված է եղել մայրաքաղաքի երթեւեկությունը, իսկ երբ հանգուցյալին դուրս են բերել փողոց, տասնյակ աղավնիներ են բաց թողնվել երկինք: Սվո Ռաֆն այն բացառիկներից էր, որ դեռ մահվանից առաջ էր լեգենդ դարձել: Հուղարկավորությունը կատարում է Սուրբ Գայանե եկեղացու քահանա Տեր Գուրգենը, ով իր խոսքում ընդգծել է. «Երեւի դուք դեռ չեք գիտակցում, թե ինչ անձնավորության ենք հուղարկավորում, նա մեր պատմության առասպելն էր: Նման մարդիկ ծնվում են 100 տարին մեկ անգամ:

svo-raf

Նա շատ բան է արել հայ Առաքելական եկեղեցու համար: Նրա մասին խոսելու են այնպես, ինչպես այսօր խոսում են Անդրանիկի ու Նժդեհի մասին»: Շատ հետաքրքիր է եղել նաեւ Սվո Ռաֆի ծանոթությունը քահանայի հետ: «Մի անգամ ինձ հրավիրեցին ինչ-որ ճաշկերույթում սեղան օրհնելու եւ ասացին, որ սեղանակիցները «գողեր» են, իսկ սեղանի գլխին «օրենքով գող» Սվո Ռաֆն է: Ի՞նչ անեի, ի՞նչ ասեի, եթե նրանց մասին վատ խոսեի, ասեի, որ գող են, գիշերով ինձ կվերացնեին այս անցավոր աշխարհից: Երկար մտածելուց հետո մոտեցա եւ ասացի.