Էս տալս ամբողջ օրը օդնոկլասնիկներումա, այ սենց մի նկարից մի տասը ձև դնումա․ էրեկ չդիմացա, ասի տենց հետաքրքրությամբ մի քիչ էլ երեխեքիդ պահի, ֆռաց տեսեք ինչ պատասխան տվեց, նենց բաներ ասեց, որ ուղղակի տնից դուրս եկա

Գնացել էի տալիս տուն կոֆե խմելու, համ էլ երեխեքին տեսնեմ, կարոտել էի, հրաշք բալաներ են, գնացի տեսնեմ տալս էլի էն անտեր օդնոկլասնիկումա, էդ կնգանը լրիվ տարելա, չգիտեմ էլ երեխեքին հացա տալիս, թե չէ, չեմ զարմանա, որ երեխեքը սոված մնան ցելի օր:

Տեսա էլի մտածա հեռախոսի մեջ, ես էլ երեխեքի հետ էի շփվում, էնքան անշնորհքա, հազարից մեկ եմ գնում իրանց տուն, գոնե էդ մի ժամը դուրս գար հեռախոսից: Մեկ էլ տեսնեմ էլի նկարա դրել, եթե ամեն օր չի դնում, երկու օրը մեկ պարտադիր պիտի դնի, ինքն էլ նույն նկարից մի քանի հատ, չեմ հասկանում տենց մարդկանց:

Ասի այ կնիկ երեխեքդ կողքդ են, գոնե մի քիչ էլ իրանց ուշադրություն դարձրու, գոնե հաց տվե՞լ ես, ֆռաց մունաթ հայացքով նայեց, թե բա մարդս սաղ օրը գործիա, հո պարապ չեմ նստելու, օդնոկլասնիկում եմ հետաքրքրություն գտնում, ասի տենց հետաքրքրությամբ էլ երեխեքիդ պահի, ասեց մի անհագստացիր, իրանք արդեն մեծ են, ինքնուրույն ամեն ինչ անում են, դու գործ չունես: Էլ չդիմացա, ուղղակի դուրս եկա, թե չէ կարողա կռվեինք:

error: Content is protected !!