Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում. Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով, ապրիլի 1-ից սպասվելիք գազի թանկացումը հարված է հասցնելու տնտեսության բոլոր ճյուղերին:

gazalcakayan

Իհարկե, մինչ այս շատ մասնագետներ գլխի էին ընկել, որ ինչ-որ գաղտնի բանակցություններ են վարվում, բայց դրանց մասին երբեք որևէ հայտարարություն չի եղել, ու հիմա արդեն փաստի առաջ են մեզ կանգնեցնում: Ինֆորմացիայի բացակայությամբ պայմանավորված՝ անգամ չգիտեմ՝ այդ բանակցություններն իրականում վարվել են, թե ոչ: Եվ եթե անգամ նման բանակցություններ վարվել են, ապա դրանք շատ վատ ընթացք են ունեցել, որովհետև գազի գնի նման բարձրացումը նախօրոք պետք է հաշվարկած լինեին»:

phordzaget

Հաշվի առնելով, որ Հայաստանի էլեկտրաէներգիայի արտադրության մոտ 40 տոկոսը ջերմակայանների վրա է ընկնում, սա նշանակում է, որ կրկին էլեկտրաէներգիայի գների բարձրացման հարց առաջ կգա: Այս ամենի հետևանքով կթանկանա ջերմոցային արտադրանքը: Թանկացում կլինի նաև տրանսպորտի պարագայում, քանի որ հսկայական մասը գազով է աշխատում: Կբարձրանան նաև բեռնափոխադրման ծառայությունների գները: Մենք գործ ունենք մի ամբողջական շղթայի հետ: Այս ամենը տնտեսության բոլոր ճյուղերին է հարվածելու: