Ախր տեսքս տեղը, ամեն ինչս տեղը, փողն էլ ունեմ, բա խի՞ չեմ հլը պսակված. էս ու՞ր են ուզողներս, հլը գրեք տեսնեմ, թե չէ արդեն շատ եմ ուշացնում

Տնաշեն արդեն 30 տարեկան դառա, բայց հլը պսակված չեմ, ուզողներ էլ ունեմ, բայց ոչ մեկ դուրս չի գալիս: Ասենք մեկ հարբեցող, մյուսը մամայի բալա, մյուսը ինձից տարիքով փոքր, էն մեկը վաբշե ալիքները խառնելա, գիտի թե սովորական աղջիկ եմ, հետս ուղղակի ուզումա ֆրֆռա, ժամանակ անցկացնի:

Ասում եմ կարողա՞ մի բան վրես էն չի, ես չեմ նկատում, ասեք էլի խնդրում եմ: Ախր եփող-թափող, տունս ունեմ, գործս ունեմ, լավ էլ փող եմ աշխատում, մնումա մարդ լինի, ընտանիք կազմեմ:

Ու՞ր եք ուզողներ, հլը գրեք, տեսնեմ որ մեկդա ինձ նման թագուհուն արժանի, ծանոթանանք, մեկ էլ տեսաք մի բան ստացվեց, պսակվեցի, թե չէ ժամը ժամից անցավ, ես էլ տունը մնացի: