«Երբ չեմ գրում, ունայնության զգացումն ինձ խեղդում է»․այսօր մաեստրո Մանսուրյանի ծննդյան օրն է

Նա իր առաջին կինոերաժշտությունը գրել է 1964 թ., երբ չորրորդ կուրսի ուսանող էր մայր երաժշտանոցում, իսկ ֆիլմը փաստավավերագրական էր:

mansuryan

«Երաժշտության մեջ երկու երեւույթների հարաբերություն կա՝ ձայնի եւ լռության: Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա: Իմ կարծիքով՝ հարուստը լռությունն է: Երբ ես անցնում եմ սահմանը՝ չգրելուց գրելուն, իմ զգացումն այն է, թե հանցանք եմ գործել, որ կորցրել եմ այդքան ժամանակը:

mansuryan

Երբ չեմ գրում, խեղդում է ունայնության զգացումը: Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ: Ինքնարտահայտման միջոց էլ չէ: Ես եմ: Ես ապրում եմ… Իմ իմացած ճշմարտությունը հաստատելու համար պատրաստ եմ լինել համառորեն: Ինչպե՞ս կարելի է բաց ճակատով լեռների կատարներին նայել, որ մեջդ երգ հղանա, երբ քո շուրթերին թռիչքի անկարող ներքին կրակից զուրկ հանգաբանություն է եւ ոչ բանաստեղծություն: Առանց մոլեգնության ոչ մի բան չի ծնվում…

tigran-mansuryan

Եթե հիշատակելու լինենք միայն հայկական ամենասիրված կինոնկարների համար նրա գրած երաժշտությունը, ապա դա էլ լիուլի բավական կլիներ նրան մեծերի շարքը դասելու. «Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Կտոր մը երկինք», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն», «Հայկական հողի գույնը», «Աշնան արեւ»…

Շնորհավոր օրհնյալ ու ազգընծա ծնունդդ, Մաեստրո: