3500

TikTok սոցիալական ցանցը դարձել է ամենաշատ այցելվող ինտերնետային ռեսուրսը 2021 թվականին՝ հետ թողնելով անցյալ տարվա առաջատարին՝ Google-ի կայքը։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ վկայակոչելով Cloudflare-ի տվյալները, որը ծառայություններ է մատուցում ինտերնետում քոնթենթի մատակարարման եւ տարածման համար։

TIKTOK

Պարբերականի տվյալներով՝ TikTok-ը վարկանիշում առաջատար դիրքեր էր սկսել զբաղեցնել դեռ այս տարվա փետրվարին։ Օգոստոսին սերվիսի ժողովրդականությունը սկսեց աճել։

3500

Ընկերությունից պարզաբանել են, որ հաշվի են առնվել ինչպես  օգտատերերի այցելությունները, այնպես էլ սոցցանցի հավելվածի օգտագործումը նրանց կողմից։ Նշվում է, որ անցյալ տարի Cloudfare-ը TikTok-ին տվել էր միայն յոթերորդ տեղը  վարկանիշում։ Բայց քանի որ ընկերությունը սկսել է հետեւել ինտերնետ տրաֆիկին միայն 2020 թվականի սեպտեմբերին, վարկանիշը ցույց է տվել տրաֆիկի արդյունքներն ընդամենը չորս ամսվա կտրվածքով: