toshak

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ հունվարի 1-ից ՀՀ բոլոր քաղաքներում կենսաթոշակներն ու կենսաթոշակների վճարման կարգով տրամադրվող նպաստները վճարվում են անկանխիկ։

toshak

Քաղաքաբնակ այն կենսաթոշակառուները, ովքեր մինչև 2021թ․ դեկտեմբերի 30-ը կենսաթոշակն ստացել են կանխիկ եղանակով և չեն դիմել կենսաթոշակի վճարման եղանակը փոխելու համար, ծրագրային մոդուլի կիրառմամբ՝ նրանց համար ինքնաշխատ եղանակով ընտրվել է անկանխիկ եղանակով վճարող կազմակերպություն (Ազգային օպերատոր՝ էլեկտրոնային փողի միջոցով կամ բանկեր)։ Ընտրված կազմակերպության մասին քաղաքացին կարող է տեղեկանալ առցանց եղանակով։ Դրա համար անհրաժեշտ է մուտք գործել Միասնական սոցիալական ծառայության կայքէջ և բացված պատուհանում մուտքագրել կենսաթոշակառուի անձնական տվյալները։

toshak

Հիշեցնենք, որ վճարման անկանխիկ եղանակի նշված կարգը տարածվում է նաև խնամքի նպաստի և կենսաթոշակների վճարման կարգով վճարվող՝ ծերության նպաստի, հաշմանդամության նպաստի, կերակրողին կորցնելու դեպքում նպաստի, պարգևավճարների և պատվովճարների վրա։