hayastan

Անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին Հայաստան են այցելել ավելի քան 800 հազար զբոսաշրջիկ։ Մեծ մասը` ինքնաթիռով։

tour

2021 թվականին Հայաստան այցելած տղամարդ զբոսաշրջիկների թիվը 150 հազարով գերազանցել է կանանց թիվը։ Այս մասին են վկայում անցյալ տարվա հունվար-նոյեմբեր ամիսներին օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժերին հետևած Տուրիզմի կոմիտեի տվյալները։Ընդհանուր առմամբ` Հայաստան են ժամանել 816 660 զբոսաշրջիկ։

turizm

«Նշված ժամանակահատվածում Հայաստան են ժամանել 476 417 տղամարդ ու 331 180 կին»:

Ընդ որում՝ զբոսաշրջիկների հիմնական հոսքն ապահովել են Ռուսաստանը՝ 375 930 այց, Իրանը՝ 85 310, Վրաստանը՝ 57 713, ու ԱՄՆ-ն՝ 30 494։ Զբոսաշրջության ակտիվության տեսանկյունից ամենահաջողվածն օգոստոսն էր՝ 143 168 զբոսաշրջիկ, ամենապասիվը հունվարն էր՝ ընդամենը 23 345 այցելություն։