turist

Թուրքիան տուրիստների համար, շարունակում է բաց մնալ ու թերևս այս հանգամանքը պատճառ է դառնում, որ հայերը ևս մեկնեն այս երկիր ու տեսնեն այն ինչի մասին լսել են, բայց առիթ չեն ունեցել տեսնելու: Վերջերս Մսկվայց մի խումբ  հայ տուրիստներ մեկնել են Թուրքիա հանգստանալու, ու օդանավակայանից դուրս գալուց հետո, հայկակն դրոշները ուսերին սկսել են շրջել քաղաքում:

turq

Սա թուրքերը տեսնելով՝ զայրացել են ու հայերին զգուշացրել, դադարեցնել իրենց արշավը: Հայերը ոչ միայն չեն լսել նրանց, այլ սկսել են դրոշներ բաժանել նաև այլ ազգի տուրիստների: Ասում են, նրանցից շատերը մեծ ոգևորությամբ միացել են արշավին ու սկսել քաղաքում դրոշներով ման գալ: Բայց Ստամբուլում մասնակիցները խնդիրներ են ունեցել ոստիկանության հետ:

bbbb

Մասնավորապես, ռուս տուրիստներից մեկը սկսել է հայկական բարձր երաժշտություն միացնել ու ոստիկանները նրան զգուշացում են տվել չանել նման բան: Տուրիստ չի ենթարկվել հրամանին ու շարունակել է իր ֆլեշմոբը, ինչից հետո, ռուս տուրիստին ոստիկանությունը բաժին է տարել, բայց մեկ ժամ անց նա ազատ է արձակվել: