Տարիներ առաջ տղես դժբախտ պատահարի զոհ դարձավ ու էտ դեպքից հետո հարսս իմ հետ էր շարունակում ապրել. էրեկ էկավ նենց բան ասեց, որ գետինը ոտքերիս տակից փախավ, ո՞նց եմ ապրելու հիմա
Տարիներ առաջ տղես դաժան ավտովթարի ենթարկվեց ու կյանքից հեռացավ: Երևի թե հասկանում եք, թե ինչ դաժան օրեր եմ ունեցել, բայց հետո ոտքի կանգնեցի մի կերպ ու շարունակեցի ապրել:

Ինձ էտ հարցում օգնեցին հարսս ու թոռս, իրանք որ չլինեին, երևի էտ վիճակից չէի էլ կարողանա դուրս գայի: Էտ ամենից հետո մի քանի տարի հարսս ու թոռս իմ հետ նույն հարկի տակ էին ապրում ու իրանք էին իմ միակ մխիթարանքը:

Բայց հարսս էրեկ էկավ ու նենց բան ասեց, որ գետինն ուղղակի ոտքերիս տակից փախավ: Պարզվում ա, իրա կյանքում տղամարդ ա հայտնվել ու ուզում ա կյանքը նորից դասավորի, իսկ էրեխուն ուզում ա հետը տանի:
Ես հասկանում եմ, որ էտ նորմալ ա, ջահել աղջիկ ա, ուզում ա կյանքը դասավորի, բայց ես ո՞նց եմ ապրելու առանց իրա ու առանց իմ թոռան: Տեղս չեմ գտնում, ամբողջ գիշեր չեմ քնել:
