«Ուկրաինան և ԱՄՆ ծրագրել էին դուրս գալ ՌԴ-ի դեմ և ծնկի բերել նրան». Ուկրաինայի նախկին վարչապետ

Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հայտարարել է, որ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ ռազմական գործողությունները նպատակ ունեին կանխելու ԱՄՆ–ի և ՆԱՏՕ–ի կողմից միջուկային զենքի կիրառմամբ մարտական գործողությունները։ Քաղաքական գործիչը գրում է, որ Ռուսաստանն այդպիսով որոշել է Ուկրաինայում կարգուկանոն հաստատել և կանխել համաշխարհային երրորդ պատերազմը։

54689579658

Ազարովի խոսքով` 2021 թվականի դեկտեմբերից Ռուսաստանը տեղեկություններ ունի Ուկրաինայի տարածքում ՆԱՏՕ–ի կողմից 4 ռազմական բրիգադ (2 ցամաքային, 1 ծովային, 1 օդային` միջուկային մարտագլխիկ կրելու հնարավորությամբ) տեղակայելու ծրագրերի մասին։

5676897089

Ազարովը նաև հայտարարել է, որ ուկրաինական բանակն ազգայնական գումարտակների ղեկավարությամբ փետրվարի 25-ին էր պատրաստվում մարտական գործողություններ սկսել Դոնբասում։ Պուտինը ընդամենը մեկ օր առաջ կանխեց Կիևի և Արևմուտքի ծրագրերը, ինչը թույլ տվեց իր ձեռքը վերցնել ռազմավարական նախաձեռնությունը։