Էրեխուս հետ Ուկրաինայից մի կերպ փախել եմ Հայաստան ամուսինս չկարողացավ փրկվել մահացավ արկի պայթյունից. Սկեսրայրիս մոտ ենք ապրելու, իսկ էն ինչ տեսա իրա տանը ստիպեց որ ամբողջ կյանքս աչքիս դեմով գնա.

Երկար տարիներ ապրել ենք Ուկրաինայում մեր ամեն ինչը էնտեղ ենք ստեղծել: Ցավոք պատերազմը ավերեց ամեն ինչ այդ թվում խլեց ամուսնուս կյանքը ամուսինս չկարողացավ փրկվել մահացավ արկի պայթյունից : Շատ վատ ու ծանր օրերի միջով ենք անցել ես ու տղես: Երեխու համար կրկնակի սթրես էր, երկար ժամանակ չեր կարողանում քնել բարձր ձայներից անընդհատ վախենում էր, զարթնում լաց լինում:

Որոշեցի որ պետք ա հետ գանք Հայաստան միևնույն ա էլ ոչ մի բան չեմ կարա փրկեմ փլված տնիցս, էդքան տարիների իմ ու ամուսնուս աշխատանքը մի րոպեյում հոդս ցնդեց ու անհետացավ: Մի կերպ հասա Հայաստան սկեսրայրիս մոտ ապրելու, սկեսուր չունեմ արդեն 5 տարի ա որ մահացել ա, սկեսրայրս մենակ ա մնում մեկ մեկ աղջիկն ա գալիս մոտը գնում:

Գնացինք գյուղ տան շեմին նստած էր հենց մեզ տեսավ սկսեց խեղդվելով լաց լինել, էդ զգացմունքներս անհնար ա նկարագրելը, թոռին գրկել էր ու անընդհատ համբուրում էր, տղի անունն էր տալիս ու հոնգուր հոնգուր լացում, ես էլ չէի կարողանում ինձ զսպել: էնքան են ափսոսում որ էսքան ժամանակ ուրիշի հողի վրա ենք ապրել ու հիմա էլ էս ճակատագրին արժանացանք: Սիրտս մղկտում ա որ ամուսնուս թողեցի էն անտերության մեջ ու եկա: Հիմա սկեսրայրս թոռով ա ապրում ես էլ եմ իմ տղի խաթր ապրում: Շատ ափսով որ թողել էի հայրենիքս.