Ո՞ւմ է Նիկոլ Փաշինյանը մի քանի օրով գործուղել Մեղրի․մանրամասներ

Հայաստանի Հանրապետության  վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր խորհրդական Արտաշես Թումանյանին գործուղել է Սյունիքի մարզ: Որոշման մեջ գրված է. «Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Վարչապետի խորհրդական Արտաշես Թումանյանին 2022 թվականի հունվարի 14-17-ը ներառյալ գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի):

2. Արտաշես Թումանյանի՝ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ (քաղաք՝ Մեղրի) գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»:

Նշենք նաև, որ Արտաշես Թումանյանը մինչև վերջին ժամանակներս Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանի աշխատանքն էր կատարում: Թումանյանը երկար ժամանակահատված զբաղեցրել է այդ աթոռը:

error: Content is protected !!