Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահի պաշտոնում։ Հարցն այն է, որ ՀՀ նախագահի ընտրության համար առաջին փուլում անհրաժեշտ է 81 ձայն, իսկ իշխող խմբակցությունը 71 պատգամավորով է ներկայացված ԱԺ–ում։

Իսկ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները բոյկոտել էին ԱԺ նիստն ու լքել դահլիճը։

Այսպես, Խաչատուրյանը 69 կողմ ձայն ստացավ, որը չբավարարեց նախագահի պաշտոնը ստանձնելու համար։