varchapet

Ինչպես արդեն տեղյակ եք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պաշտոնական այցով գտնվում է Վրաստանի Հանրապետությունում։ Պաշտոնական օրակարգը ավարտվելուց հետո Ղարիբաշվիլին Փաշինյանին և նրա հետ մեկնած պատվիրակությանը տարել է զբոսանքի, այնուհետև հյուրերը հավաքվել են ճաշկերույթի։

varchapet

Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը՝ հրապարակել է վարչապետների երեկոյան զբոսանքի ու ընթրիքի մասին պատմող տեսանյութ։

Ընթրիքը տեղի է ունեցել Թբիլիսիի «Ֆունիկուլյոր» (ճոպանուղի) ռեստորանային համալիրում, որտեղ երկու կառավարությունների ղեկավարները հասել են թբիլիսյան ճոպանուղով՝ Մթածմինդա լեռան բարձունքից հիանալով երեկոյան Թբիլիսիի համայնապատկերով։

varchapet

Ասում են, ճաշկերույթի ժամանակ վարչապետները բաժակ են բարձրացրել ու խմել երկու երկրների բարեկամական հարաբերությունների ամրապնդման կենացը։