varordner

2020 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստան ներկրված մեքենաների վրա նոր օրենք է տարածվելու։

«Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը այսօր լրագրողների հետ զրույցի ժամանկ նշեց, որ Հիմա կատարում են մի փոփոխություն, որը տրամաբանության հետ կապ չունի, այսինքն` էական չէ`մեքենան աղտոտում է օդը, թե ոչ, պարտադիր պայման է դրվել մեքենայի վրա կատալիզատորի առկայությունը։

varordner

Քեյանի տեղեկացմամբ` 2020 թվականից հետո ներմուծված շատ մեքենաներ չեն ունեցել կատալիզատորներ, մյուս կողմից էլ քիչ չեն դեպքերը, երբ մեքենաների վրայից գողացել են կատալիզատորները, մինչդեռ այդ հանցագործությունները չեն բացահայտվել, քաղաքացիների վնասը չի փոխհատուցվել։

varordner

Օրենսդրական դրույթի կիրառմամբ մարդիկ կհայտնվեն ծանր վիճակի մեջ, քանզի մեքենաների վրա կատալիզատորների տեղադրումը բավականին թանկարժեք գործ է, և պատահական չէ, որ հաճախ գողերի թիրախ են դառնում հենց կատալիզատորները։