arag

«42 միլիոնի տուգանք ունեցող է եղել, որը գույք չի ունեցել, որ բռնագանձվեր։ Լավ, սրանց դեմը ո՞նց առնեինք։ Ուսումնասիրեցինք միջազգային փորձը, որը կիրառում է բալային համակարգը»,-նշեց Արմեն Խաչատրյանը՝ փորձելով բացատրել, թե ինչու է բալային համակարգն անհրաժեշտություն։ Նրա խոսքով՝ եթե պարոն Վարդեւանյանն իրավական խնդիր է տեսնում, թող դիմի ՍԴ։

tuganq

«Վարորդների մի մեծ հատված կար, որն ամեն օր անցնում էր կարմիր լույսի տակով, տուգանքը մուծում եւ կրկնում նույնը։ Մի հատված էլ կա, որին ինչքան ուզում ես՝ տուգանի, միջոց չունի վճարելու, նրա անունով գույք չկա»

vardevanyan

«Եվրոպական 21 երկրում սա նորմալ կիրառվում է եւ սահմանադրությանը չի հակասում: Ֆրանսիայում 60%-ով նվազել են ՃՏՊ-ների հետեւանքով արձանագրված մահերը։ Այս նախագծի դեմ բողոքում են միայն նրանք, ում վարորդական վկայականը վտանգի տակ է եւ որոնք ամեն ամիս հարյուր հազար դրամ տուգանք են վճարում։