Երեկ քրոջս էի զանգե, խոսքի մեջ էլ ակնարկի թե բա ուզում եմ մերոնց տունը ռեմոնտ անեմ, դե հերս ու մերս սաղ կյանք աշխատե էտ տան վրա են ծախսե, չգնա կորի էլի, էն էլ քուրս ընենց մի տեղից վեր թռավ, ընեց բան ասեց որ մնացել եմ շվարած

Քուրս գյուղումա ապրում։ Դե ամուսնացավ, գնաց ընդեղ։ Չգիտեմ էլ ինչա գտել էտ գյուղի ու իրա մարդու մեջ, որ ըտենց որոշում կայացրեց, բայց դե էտ էլ իրա ճակատագիրնա։ Մարդն էլ սվարչիկա, ընենց էլ չի, որ նորմալ գործ ունի։ Երեկ հետը խոսում էի, ասի ուզում եմ մեր ծնողների տունը ռեմոնտ անեմ, կարգի բերեմ, տամ վարձով։ Հիմի ընենց պահա, որ սաղ դրանով են փող աշխատում։

Մեկ էլ քուրս սկսեց գոռալ, թե հանկարծ ըտենց բան չանես, խելոք տեղդ նստի։ Ասի այ բալամ քեզ ինչ եղավ, ինչի ես կատաղել, ինքն էլ թե բա դու չգիտես էտ տան մեջ ինչ կա։ Դուսա գալիս մերս ու հերս իրանց սաղ փողերը, մեր տան պատերի մեջ են պահե։ Ես քուրս էլ աֆերիսի նման գնացել մեկը գտելա, բայց ասում ա մյուսներին ձեռ չեմ տվել։ Ասի մի օր սաղ երեխեքով կհավաքվենք, մեր մեջ կբաժանենք։

Հիմի չգիտեմ իրոք ճիշտա ասում, որ ոչ մի բան չի վերցրե թե չէ, բայց որ մերս ու հերս կարային մեզ ժառանգություն թողեյին, այ էտ իմ համար զարմանալիյա։ Ես հարուստ մարդու հետ եմ ամուսնացե, ընենց որ հիմի փողից չեմ նեղվում, բայց մանկությունս էտքան էլ լավ պայմաններում չի անցե։ Քուրս էլա էտ ասում, ճիշտ ա ինքն էլ գյուղումա ամուսնացե, բեյց էլի կարում են նորմալ ապրեն։

error: Content is protected !!