Միշտ որդիս էր գալիս իր ծննդյան օրը ինձ գրկելու, այսօր ես գնացի Եռաբլուր՝ որդուս գրկելու

Վանիկը մոր միակ զավակն էր, վստահեցրել էր գնար բանակ գար առաջին հերթին տունը պետք է սարքեր, իր ուզածի պես, հետո արդեն մտածեր ամուսնանալու մասին։ Սիրած աղջիկ ուներ, որոշել էին Վանիկի գալուն պես նշանվելու էին։ Ցավոք, ամեն բան պլանավորածի պես չգնաց։

Erablur

Վանիկը այլևս չվերադարձավ, ընկերները պատմել էին, որ բանակում շատ էր խոսում իր ապագայի ծրագրերի մասին, մտքի ծայրով անգամ չէր պատկերացնում, որ կարող է իր հետ ինչ-որ բան պատահի։ Մինչև վերջին պահը տղերքին ասել էր՝ չվախենաք սա վերջին վտանգավոր պահնա, սա էլ կանցնի ու կպրծնենք սրանցից։ Կարևորը դիրքնա, եկեք լավ պահենք, որ էտ տականքները չկարանան մտնեն էստեղ։

yerablur-zinvor

Ու էտպես էլ անում էր գիշեր ցերեկ չէր քնում, հսկում էր արծվի պես, որ թշնամին չմոտենա իրենց դիրքին։  Մոր համար մեծ հպարտություն է, լսել իր տղայի մասին նման պատմություններ։ Այսօր՝ հունվարի 28-ին, Վանիկի ծնունդն է, բայց այն կնշեն առանց նրա։ Ավելի տխուր ու ցավալի բան  չկա հավատացեք, նշում է Վանիկի մայրն, բայց հավատում եմ ու համոզված եմ, տղայիս հոգին վերևում էլ է շատ հանգիստ ու ապահով։