White shorja-ի գործունեությունը 2 շաբաթով կկասեցվի. Նոր մանրամասներ

Այս պահին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի աշխատակիցները գտնվում են White shorja-ում, որտեղ հուլիսի 26-ին փարթի էր անցկացվել: ՍԱՏՄ-ն երկու շաբաթով կասեցնելու է աշխատանքները:

Սևանա լճի ափամերձ տարածքում գործող «White Shorja»-ում տեղի ունեցած խնջույքը լայնորեն քննարկվեց, որին մասնակցել էր նաեւ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը:

Այնտեղ  բազմաթիվ մարդիկ առանց դիմակների էին, նարգիլե էին ծխում։ Իհարկե, ինքը՝ Հայկ Սարգսյանը, փարթիի «բացահայտումից» հետո հրապարակավ ներողություն խնդրեց մասնակցելու եւ դիմակ չկրելու համար, սակայն աղմուկը չի դադարում: