Խորթ մերս նենց բաներ ա ասում, որ ուզում եմ գնամ մի տեղից քցվեմ. հլը ոնց ա սպառնում էս սրիկան ու իմ ասածները իմ դեմ օգտագործում

Ես փոքր էի, երբ մամաս մահացավ, որից հետո հերս ամուսնացավ մի հատ չարաբաստիկ երևույթի հետ: Ինչ ինքը հայտնվեց, իմ կյանքը վերածվեց դժոխքի: Չեմ հիշում մի օր, որ արցունքն աչքերիս չքնեմ: Նւոյնիսկ հիմա, որ արդեն 19 տարեկան եմ ինձ հանգիստ չի թողնում: Ես չգիտեմ ինչա իրա ուզածը ու ինչ չի կարա հետս կիսի, բայց ինքը նպատակադրված թունավորում ա իմ կյանքը:

Իրա շահերից ելնելով երբ պետքա հետս լավ ա, երբչէ չէ: եթե իրա համար բան պիտի անեմ, ուրեմն էդ օրը իրա աչքի լույսն եմ: Իսկ եթե հետս գործ չունի, ուրեմն աշխարհում ինչքան մեղք կա ու սխալ բան կա, դրա մեղավորը ես եմ: Հոգնել եմ արդեն էս ամենից: Ինքը ամեն ինչ անում ա որ իմ ու պապայիս հարաբերոթյունները փչացնի, ու հատուկ պապայիս իմ դեմ ա տրամադրում:

Մեկ-մեկ նենց ա պահում իրան որ իբր ինձ մոտիկ մարդ ա, իմ համար անհանգստանում ա ու իմ լավն ա ուզում: Էն օրն էլ տենց եղավ ու ես ինձ ահավոր վատ էի զգում, հարցրեց ինչա եղե;լ բալես, ու ես չդիմացա որ սիրահարվել եմ մի տղայի ու խոսում եմ հետը: Ինքը էդ օրը ինձ նորմալ լսեց, լավ հարցեր տվեց քննեց, որ ամեն ինչից մանրամասն տեղյակ լինի ու վերջ:

Իսկ էսօր երբ որ իրա տրամադրությունը վատ  էր ու անկապ տեղը  հետս կռվեց, ինձ սպառնաց ու ասեց որ ամեն ինչ պատմելու ա պապային, ասեց՝թող հերդ իմանա թե դու ինչ տիպի աղջիկ ես, որ իրա մեջքի հետևում ինչ ասես անում ես ու իրա պատվի հետ ես խաղում: Ահավոր վախենում եմ, որ կպատմի ու պապան էլ չի հասկանա ինձ, որովհետև էդ հարցը իրա համար շատ լուրջ ա ու ծանր: Չգիտեմ արդեն ինչ անեմ, ոնց լուծեմ էս հարցը, վախենում եմ ուղղակի, իրանից ամեն ինչ սպասելի ա: