zoo

Կենդանաբանական այգու յագուարը սատկել է։ Տեղեկությունը հայտնել է այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանը` հավելելով, որ կենդանուն իր վանդակում երեկ առավոտյան գտել են անշարժացած։

zoo

«Որևէ կլինիկական ախտանշան վերջին 3-4 օրվա ընթացքում, բացի դժվարաշնչությունից, չի եղել: Կերից հրաժարվել է միայն նախորդ օրը երեկոյան: Կատարել ենք հակաբիոտիկային բուժում, որից հետո յագուարն ակտիվացավ, սկսեց կես բաժնի փոխարեն մեկն ուտել: Մահը հանկարծակիի բերեց բոլորիս առավոտ կանուխ՝ առաջացնելով բազմաթիվ հարցեր»,–գրել է նա։

Մկրտչյանը հայտնում է, որ այգի են ժամանել ՍԱՏՄ աշխատակիցները, լաբորատորիայի գլխավոր դիահերձողն ու ագրարային համալսարանի պրոֆեսորները՝ դիահերձում կատարելու, 10 տարեկան կենդանու հանկարծակի մահվան պատճառը պարզելու համար:

zoo

Նախնական ախտորոշմամբ` պատկերը բնորոշ է քրոնիկ բրոնխոպնևմոնիայի. ախտահարված էին կենդանու թոքերը, բրոնխները, լյարդն ու փայծաղը: Լաբորատոր և դիահերձման պատասխանները պարզ կլինեն 3-4 օրվա ընթացքում։Նա հավելում է, որ յագուարը ՀՀ են բերել Վրաստանից` 2013թ-ին: Նա Երևանին նվիրաբերված առաջին կատվազգին էր։