Ծանոթացեք՝ սպասվող եղանակին

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը ներկայացրել է առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները Հայաստանի և Արցախի համար։

dzmer

 Հանրապետության տարածքում հունվարի 26-ին, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի, 28-ի գիշերը և առավոտյան ժամերին, 26-ի կեսօրից հետո առանձին շրջաններում, 27-ին շրջանների զգալի մասում սպասվում է ձյուն և մառախուղ:Քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, հունվարի 25-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ արագությամբ:

Օդի ջերմաստիճանը հունվարի 25-ի գիշերը կբարձրանա ևս 3-5 ատիճանով:Երևան քաղաքում հունվարի 26-ի գիշերը, 28-ի ցերեկը, 29-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի առավոտյան ժամերին հնարավոր է թույլ ձյուն: 26-ի երեկոյան ժամերին, 27-ին, 28-ի գիշերը սպասվում է ձյուն: