arev

Հայաստանի Հանրապետության տարածքում փետրվարի 7-9-ը, 11-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին շրջանների զգալի մասում, 11-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ:

exanak

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ: Փետրվարի 8-10-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 7-9-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 4-6 աստիճանով:Ամենացածր ջերմաստիճանը կգրանցվի Վայոց Ձորի լեռներում, Շիրակի ու Գեղարքունիքի մարզերում՝ -17-ից -18 (գիշերը), ամենաբարձրը՝ Սյունիքի հովիտներում, Տավուշում ու Արցախում՝ +11-ից + 12 աստիճան։Երևանում փետրվարի 7-9-ը, 11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 10-ին սպասվում են տեղումներ: Ջերմաստիճանը մայրաքաղաքում սպասվում է այսօր ցերեկը +5-ից +7, երեկոյան՝ 0-ից +2 աստիճան։