Երեկ տեղի է ունեցել Երեւանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մոտ 30 ուսանողի եւ մի քանի պատգամավորների հետ հանդիպումներ։ Արման Եղոյանի հետ ուսանողների հանդիպումն ավարտվել է սկանդալով, ուսանողները սենյակում մենակ են թողել Եվրաինտեգրման հարցերով մշտական հանձնաժողովի նախագահին եւ դուրս եկել։

Ի՞նչն էր պատճառը. հանդիպման մասնակիցներից մեկը պատմեց, որ երբ ուսանողները խոսել են դիվանագիտության մասին եւ, որպես բացասական օրինակ, մատնանշել ոչ դիվանագետ Լիլիթ Մակունցին ԱՄՆ դեսպան նշանակելու փաստը` ասելով, թե, փաստորեն, ոչ թե կրթությունն է կարեւոր, այլ ծանոթ ունենալը, ի պատասխան Եղոյանն արձագանքել է, թե ավելի լավ է նրանք հողափորություն սովորեին, քան միջազգային հարաբերություններ։

Նա բացատրել է Մակունցի նշանակումը այն հանգամանքով, որ վերջինս կգա եւ վարչապետին կզեկուցի այն ամենը, ինչ կատարվում է, իսկ դիվանագետները ամեն ինչ չէ, որ զեկուցում են վարչապետին։ Եվ այս հանգամանքն էլ զայրացրել է ուսանողներին, նրանք բղավել են ու զայրացել իրենց հողափոր դառնալու ճանապարհ ցույց տալու համար եւ դուրս եկել նիստերի դահլիճից։
Ինչու՞ է պատգամավորը վիրավորել ուսանողներին. Արման Եղոյանն ասաց. «Ասել եմ, որ կան դեպքեր, երբ որոշակի քանակով պետք է լինեն դեսպանների քաղաքական նշանակումներ՝ կապված երկրների հետ հարաբերություններից։