Ե՞րբ է սկսվում Մեծ Պահքը այս տարի. ինչպե՞ս պահք պահել

Մեծ Պահքի շրջանը նախորդում է Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարության տոնին և տևում է 48 օր։

PAHQ

Ի՞նչից պետք է հրաժարվել պահքի ժամանակ

Պահքի ժամանակ (և առհասարակ) յուրաքանչյուր քրիստոնյա պետք է հնարավորինս հեռու մնա և հրաժարվի մեղավոր ընթացքից։
Նաև կարևոր է հրաժարվել կենդանական ծագում ունեցող բոլոր տեսակի կերակուրներից (մսեղեն, կաթնեղեն, ձկնեղեն, ձու), քանզի բուսական կերակուրներ ուտելով՝ թուլացնում ենք մեր մարմնական ցանկությունները, որպեսզի հոգևոր ցանկություններն առաջ գան, որպեսզի մարդը հիշի, որ ինքը մարմնավոր էակ լինելուց բացի նաև հոգևոր էակ է և հոգևոր կյանքն ավելի կարևորություն ստանա, ու մարդն ավելի շատ մտածի հոգևոր սննդի մասին:

pahq

Պետք է հեռու մնալ մոլություններից (ծխախոտ, ոգելից խմիչք, թմրադեղ, թղթախաղ, հաճույքի և զվարճանքի վայրեր, որկրամոլություն, ագահություն, բղջախոհություն և այլն): Անշուշտ, մոլություններից հրաժարվելու համար պետք չէ սպասել Մեծ Պահքին, քանզի դրանցից ազատվելու համար ճիգ անելը յուրաքանչյուր մարդու բոլոր ժամանակների պարտքն է:

Պետք է հնարավորինս հեռու մնալ ամուսնական հարաբերություններից ու տեղ չտալ ցանկասիրությանը: Թեև այս հարցում միանշանակ արգելք չկա, սակայն խորհուրդ է տրվում ամուսիններին ավելի զուսպ լինել։ Խոսքն անշուշտ ընտանիքի մասին է, իսկ ընտանիքից դուրս նման հարաբերություններից առհասարակ պետք է հրաժարվել թե՛ պահքի ընթացքում, թե՛ դրանից դուրս, քանի որ նման հարաբերությունները քրիստոնեության մեջ որակվում են որպես շնություն, բղջախոհություն:

Հրաժարվել լեզվի «հիվանդություններից»` ստախոսությունից, հայհոյանքից, շատախոսությունից և ամեն տեսակ զազրախոսությունից, որոնք դեմ են մարդկային արժանապատվությանը և պղծում են մարդուն։

Այս տարի Մեծ Պահքը սկսվում է փետրվարի  28-ին: