4546-5667

4 տարի կլինի, որ ես ամուսնացել եմ, բայց երեխա չեմ կարողանում ունենալ: Գնացինք բժշկի ու պարզվեց, որ խնդիրը միայն ինձանից չի, ամուսինս ևս ունի խնդիրներ: Ամեն դեպքում սկեսուրս մտածում է, որ ես չեմ կարողանում երեխա ունենալ ու պետք է բաժանվեմ, գնամ, որ իր տղան նորից ամուսնանա:

234356-45676

Երեք տարուց ավել կլինի, մենք բուժվում ենք, բայց էտ ոչ մի օգուտ դեռևս չի տալիս: Մի քանի օր առաջ լսեցի ամուսնուս ու սկեսուրիս զրույցը: Ամուսինս մորը ասում էր, որ մի փեշ փողա թափել վրաս, որ բուժվեմ, հիմա չի կարա տենց հեշտ ու հանգիստ բաժանվի: Ես վստահ եմ, սկեսուրս արդեն նոր աղջիկա ճարում իր տղու համար:

234356-45676

Մի քանի օր առաջ հարևաններից մեկը ասեց, որ սկեսուրդ մեկին տեսել է ու պայմանավորվել, որ մի քանի օրից պիտի գնա իրենց տուն, նստի զրուցի: Ես չեմ կարողանում հավատալ, որ ես դեռ տանն եմ ու չեմ բաժանվել, բայց ինքը հարսի փնտրտուքների մեջ է: Աստված մի օր իր արածի դիմաց պատժելու է սկեսուրիս: