Երևանի կենդանաբանական այգու աշխատողները դուրս են եկել ցույցի. ինչի՞ դեմ են բողոքում նրանք

Երևանի կենդանաբանական այգու կառավարման խորհուրդը կոչ է անում ցույցեր չկազմակերպել այգու դիմաց և զերծ մնալ չստուգված տեղեկությունների վրա հիմնված գործողություններից։

zoo

«Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի կառավարման խորհրդի հայտարարությունը հրապարակվել է Facebook-ում։ Սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ մի շարք բնապահպաններ, կենդանաբանական այգու նախկին աշխատակիցներ այսօր նախատեսում են ցույց կազմակերպել կենդանաբանական այգու դիմաց։

kendanabanakan-aygi

Շեշտվում է, որ այգու խնդիրները պարբերաբար քննարկվում են տնօրինության և աշխատակազմի հետ, և դրանց լուծման համար մշակվում են համապատասխան գործողություններ:«Անգղների անկումը ԵԿԱ կառավարման խորհրդի 29.01.2022թ. նիստի օրակարգային հարցերից էր։ Անկման պատճառները պարզաբանելու նպատակով իրականացվում են լաբորատոր հետազոտություններ, որոնց արդյունքների վերաբերյալ կտրվի հավելյալ տեղեկատվություն»,- նշում են խորհրդից։

Նշենք, որ բողոքի ակցիան նախատեսված է ժամը 13:00–ին։ Ըստ կազմակերպիչների՝ իրենք բողոքում են կենդանիների շարունակվող սպանդի և ապաշնորհ կառավարման դեմ։