yerjankutyun

Համաձայնեք, որ կյանքը հիանալի պարգև է, որն անպայման պետք է վայելել։ Արդյո՞ք մենք մեր կյանքի յուրաքանչյուր օրն ընդունում եք որպես պարգև, որը պետք է վայելենք, թե հակառակը՝ բոլորովին անտարբեր եք նոր օրվա հանդեպ։ Արդյոք կա՞ որևէ բան, որ խլում է մեզանից մեզ բաժին հասած երջանկությունը։ Ճիշտ կլինի նախ բանաձևենք թե ինչ է երջանկությունը. երջանկությունն իր մեջ բովանդակում է զգացումներ՝ սկսած բավարարվածության զգացումից մինչև ուրախության ուժգին զգացումը, ինչպես նաև այդպիսի վիճակը շարունակ պահպանելու բնական ցանկությունը։

happy

Այսօր մեր շրջապատում տարածված է այն տեսակետը, թե մարդը կարող է երջանիկ լինել, եթե իրեն համեմատաբար հարուստ է համարում։ Միլիոնավոր մարդիկ ուժասպառ են լինում հարստության ետևից ընկնելու իրենց խելահեղ ընթացքից։ Արդյունքում՝ շատերը զոհում են իրենց անձնական փոխհարաբերություններն ուրիշների հետ և շատ այլ կարևոր բաներ կյանքում։ Երբեմն մենք անդադար շարժման մեջ ենք գտնվում՝ ժամանակ չունենալով ո՛չ մտածելու և ո՛չ էլ ուրիշներին ուշադրության արժանացնելու։ Ոմանք ընկճվածությունից դուրս գալու համար աննպատակ ծախսում են իրենց փողերը։ Սակայն իսկական երջանկությունը չի գտնվում խանութում, խմիչքի շշի և այլ տարատեսակ հաճույքների մեջ։ Երջանկությունը չի վաճառվում։ Իրականում երջանկության կարելի է հասնել՝ կրթելով և վարժելով միտքն ու սիրտը։ 

love

Իսկական երջանկություն ունենալու համար հարկավոր է նաև փոխհարաբերություններ ունենալ ուրիշների հետ։ Մենք՝ մարդիկս, էությամբ շփվող ենք, ուստի, չենք կարող իսկապես երջանիկ լինել, եթե մեզ մեկուսացնենք ուրիշներից կամ էլ շարունակ ընդհարվենք շրջապատի մարդկանց հետ։ Մենք երջանիկ կարող ենք լինել միայն այն դեպքում, եթե զգում ենք, որ սիրված ենք և սիրում ենք ուրիշներին։ Երջանիկ լինելու համար մարդուն անհրաժեշտ է սեփական արժանապատվության զգացում ունենալ։ Աստծո համար մեծապես գնահատելի ու ցանկալի են այն անհատները, ովքեր ուզում են գոհացնել իրեն՝ անկախ այն բանից, թե ինչպիսի թերություններ ունեն։ Աստված չի անտեսում մեր թերություններն ու մեղքերը։ Նա ցանկանում է, որ մենք մեր ողջ ուժերը ներդնենք ճիշտն անելու մեջ և դա անելու համար Նա մեզ ուժ է տալիս և հավատ՝ սեփական անձի հանդեպ։