«Երեկվա երկրաշարժը, 1988 թ–ի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր». Մարգարյան

Երեկ գրանցված 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժը 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո ամենաուժգինն էր։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց «Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Սոս Մարգարյանը։

Spitak

«1991-ին Գավառի մոտ տեղի ունեցավ 5.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, իսկ երեկ տեղի ունեցածն իր ուժգնությամբ երկրորդն էր Սպիտակի ավերիչ երկրաշարժիդ հետո։ Սակայն սա սովորական երկրաշարժ էր»,–ասաց Մարգարյանը։

yerkrasharzh

Նրա խոսքով` երեկվա երկրաշարժն իրոք սովորական էր, սակայն քանի որ մագնիտուդը բարձր է, շատերն են զգացել և վախեցել։ Մարգարյանը հիշեցրեց, որ երեկ գրանցված երկրաշարժը նախորդ տարի Երևանում կրկին փետրվարի 13-ին գրանցված 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի պես էր։ Նա նշեց, որ աշխարհում տարեկան հազարավոր նման երկրաշարժեր են լինում։