ilham-aliev

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ իրենք պատրաստվում են էլեկտրահաղորդության նոր գիծ բացել «Զանգեզուրի միջանցքով»:

aliev

«Այժմ մենք նախատեսում ենք նոր գիծ կառուցել Ադրբեջանից Զանգեզուրի միջանցքով Նախիջևանի ինքնավար Հանրապետություն, իսկ այնտեղից Թուրքիա և Իրան: Զանգեզուրի միջանցքը ոչ միայն երկաթուղային ճանապարհ է կամ ավտոճանապարհ, այլ դերակատարություն կունենա նաև էներգառեսուրսների արտահանման գործում»,- ասել է Ալիևը «Ազերթաջ»-ին տված հարցազրույցում: Ալիևը հիշեցրել է, որ Ադրբեջանն էներգետիկ կապեր ունի հարևան բոլոր 4 երկրների հետ:

ilham-aliev

«Մենք կունենանք նոր գիծ Ադրբեջանի անբաժան մաս հանդիսացող Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն էներգամատակարարման համար, իսկ այնտեղից դեպի արտաքին շուկաներ՝ Թուրքիայով դեպի Եվրոպա: Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ, և մեր աճող արտահանումը կբարձրացնի մեր նշանակությունը, աշխարհաքաղաքական նշանակությունը և միաժամանակ մեզ կբերի լրացուցիչ արժութային շահույթ»,- ասել է Ալիևը: Կարդացեք նաև