Նա միակ կին հայ մտավորականն էր, ում թուրքերը հետապնդում էին վերացնելու համար

Խորհրդային Հայաստանի գրողների միությունում նրան մի անգամ հարցնում են, թե ինչպես կարող էր հրաժարվել Փարիզի բոլոր հարմարություններից և տեղափոխվել «անհարմար» Երևան։

zabel-yesayan

«Այդ անհարմարությունները չնչին են ինձ համար, քանի որ ես ինձ նվիրել եմ մեր երկրի ապագան կառուցելուն։ Այսպիսի պատասխանը ձեզ բավարարո՞ւմ է»,-պատասխանել է արձակագիրը։

1908 թվականի երիտթուրքական հեղափոխությունից հետո Զապել Եսայանը վերադառնում է Օսմանյան կայսրություն և, այցելելով Ադանա, մի շարք հոդվածներ է հրապարակում Կիլիկիայի ջարդերի մասին։ Նրա բուռն հանրային գործունեության պատճառով երիտթուրքական կառավարությունը ներառում է նրան ձերբակալման և արտաքսման ենթական հայերից ցանկում։ Սակայն հայուհուն անհավանական կերպով հաջողվում է փրկվել։

zabel-yesayan

Մի քանի տարի առաջ Զապել Եսայանը ամերիկյան Refinery29 կայքի վարկածով ճանաչվել է աշխարհի ամենաանվախ կանանցից մեկը։«Եսայանը կատարյալ օրինակ է կնոջ, որն ապրել է այն ժամանակներում, երբ շատ վտանգավոր էր ցուցադրել սեփական խելքը և ուժը»,-գրում է պարբերականը։ Հիշեցնենք, որ այսօր այս խիզախ կնոջ ծնունդն է։