4356-436567

Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ կորցրել է հետաքրքրությունը ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցում։ Տեղեկությունը հայտնում է ամերիկյան ABC հեռուստաալիքը։

58679-483957

Զելենսկուն ABC հեռուստաալիքին տված հարցազրույցի ընթացքում հարց են ուղղել Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունը դադարեցնելու համար Մոսկվայի կողմից առաջադրված պայմանների առնչությամբ նրա վերաբերմունքի մասին, որոնց թվում, ի թիվս այլ բաների, Ուկրաինայի հրաժարումն է ՆԱՏՕ-ին անդամակցելու փորձերից:

74867-6477534

«Ինչ վերաբերում է ՆԱՏՕ-ին, ես վաղուց «սառել» եմ այս հարցի շուրջ այն բանից հետո, երբ մենք հասկացանք, որ ՆԱՏՕ-ն պատրաստ չէ ընդունել Ուկրաինային: Դաշինքը վախենում է Ռուսաստանի հետ հակասություններից և առճակատումից»,–հայտարարել է Զելենսկին։Նա նաև ընդգծել է, որ Ուկրաինան որևէ բանի համար ՆԱՏՕ-ի առջև «ծնկի չի իջնի»։