Հիմա 2014 թվականի փետրվարը չէ, այլ՝ 2022 թվականի փետրվարը։ Այլ երկիր, այլ բանակ. Զելենսիկն հանգստացնող կոչով դիմել է իր ժողովրդին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի 22-ի գիշերը՝ Երևանի ժամանակով 04:00-ին, տեսաուղերձով դիմել է Ուկրաինայի քաղաքացիներին:

putin

«Մենք մեր հողում ենք։ Մենք ոչնչից և ոչ մեկից չենք վախենում։ Մենք ոչ մեկին ոչինչ պարտական չենք։ Եվ մենք ոչինչ և ոչ մեկին չենք տա։ Եվ մենք դրանում վստահ ենք։ Որովհետև հիմա 2014 թվականի փետրվարը չէ, այլ՝ 2022 թվականի փետրվարը։ Այլ երկիր, այլ բանակ։ Նպատակը մեկն է՝ խաղաղություն Ուկրաինայում»,- հայտարարել է նա։ 

Զելենսկին ընդգծել է, որ Ուկրաինայի սահմանները կմնան այնպիսին, ինչպիսին դրանք ճանաչել է միջազգային հանրությունը, «չնայած Ռուսաստանի Դաշնության հայտարարությանը»։ Զելեսնկու խոսքով՝ հիմա ուկրաինացիները պատճառ չունեն «անքուն գիշերվա» համար։ 

zelenski

«Դոնեցկի և Լուգանսկի բռնազավթված շրջանների անկախության ճանաչումը կարող է նշանակել Ռուսաստանի կողմից Մինսկի համաձայնություններից միակողմանի դուրս գալ և Նորմանդիայի շրջանակներում որոշումների անտեսում։ Դա խարխլում է խաղաղ ջանքերն ու կործանում բանակցային ձևաչափերը»,- նշել է նա։