Զենքի մասին նոր օրենքն ընդունվեց. տեսեք՝ ՀՀ-ում այսուհետ, քանի տարեկանից կթույլատրվի զենք կրել

ՀՀ Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մի խումբ պատգամավորների հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման» մասին օրենքում ու կից օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը։

4646-5768

Դրանով ՀՀ քաղաքացիների համար զենք ձեռք բերելու ու օգտագործելու կանոններն էապես մեղմացվում են։ Զենք ձեռք բերելու համար նվազագույն տարիքային շեմը կլինի 21 տարեկանը, ակոսափող զենք ձեռք բերելու համար այլևս պարտադիր չի լինի ողորկափող զենքի տիրապետման առնվազն 5 տարվա փորձ ունենալը։

Քաղաքացիները նաև ակոսափող հրազենի փամփուշտների լիցքավորման իրավունք են ստանում։

347-56768

Նշենք, որ նոր օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց:

Նախկինում քաղաքացիներին տրված լիցենզիաներն ու թույլտվությունները կշարունակեն գործել մինչեւ դրանց ժամկետների ավարտը: