Զոքանչս էնքան լավ կնիկա, որ ես իրան մամա եմ ասում. էն օրը ընգերներիս հետ էի, զոքանչս զանգեց, հետը խոսալու ընթացքում ասեցի՝ հա մամ ջան, էս ընգերներս սկսեցին խնդալ. բայց ես անջատեցի ու նենց բան ասեցի, որ իրանք բերանները ջուր առան նստան

Ես մեծացել եմ առանց մեր, մերս մահացել ա երբ ես 7 տարեկան եմ էղել: հերս տենց էլ սաղ կյանք չի ամուսնացել, ինձ մի կերպ պահել ա ու ես միշտ երազել եմ մամայի քնքշությունն ու բերկրանքը զգամ:

Արդեն յեքա մարդ եմ դառել, բայց մինչեվ հիմա մոր բացը իմ կյանքում կա, ես աննդհատ զգում եմ իրա կարիքը: Բայց 2 տարի առաջ իմ կյանքը փոխվեց, եբոր ես հանդիխեցի իմ երկրոդ կեսին: Մենք սկսեցինք շփվել ու մի տարի հետո նշանվեցինք:

Նշանածիս մաման միանգամից ինձ ահավոր շատ սիրեց ու ես էլ իրա հանդեպ ահավոր ջերմություն զգացի: Մանավանդ որ ինքը գիտեր իմ մամայի բացակայության մասին, եիմ հանդեպ ավելի ջերմ էր ու շատ մամայի պես էր վերաբերվում ինձ; Ես էդ միանգամից նկատեցի ու գնահատեցի ահավոր, անկախ ինձանից ինչ որ պահի սկսեցի իրան մամա ասել:

Ես դրա մեջ վատ բան չեմ տեսնում: Ոնց որ աղջիկը կարա իմ մորը ասի մամա, տենց էլ ես: Ցավոք իմ մամաս չհասցրեց լսել էդ բառերը ոչ ինձնից ոչ էլ իրա հարսիկից, բայց ինչ արած էդա կյանքը:

Էն օրն էլ տղեքի հետ էի, զոքանչս զանգեց, սենց վերցրի ու միանգամից ջիգյարով ասեցի հա մամ ջան: Իրանք կողքից զարմացան, դե գիտեն որ մամաս մահացած ա, հետո խոսալու ընթացքում որ ջոգեցին նշանածիս մերն ա, սկսեցին խնդալ: Անջատեցի էս ամեն ինչը նենց բացատրեցի ու նենց ասեցի, որ բերանները ջուր առան ու նստան, էլ չկարացան մի հատ ավելորդ բառ իրանց թույլ տան:

error: Content is protected !!