Ավանդույթներ, որոնցից մենք հոգնել ենք, սակայն անհարմար ենք զգում հրաժարվել դրանցից

Շատ ավանդույթներ ժամանակի հետ հնանալու հատկություն ունեն և արդեն մեզանից շատերը սկսում են դրանք հիմար և անհեթեթ համարել։

Այստեղ հավաքել ենք տարբեր օգտատերերի կարծիքները, որոնք այս կամ այն ավանդույթն անիմաստ են համարում և կարծում են, որ ժամանակն է ազատվել դրանցից։

  1. Մեծ գումարներ ծախսել հարսանիք կազմակերպելու համար
Традиции, от которых все уже устали, но пока стесняются отказаться

Վարկով փող վերցնել հարսանիքի համար և մտածել, թե փողը հետ կգա։ Հիմա շատերը պատարստ չեն պարտքերի մեջ մտնելու, որպեսզի ամեն ինչ «մարդավարի» լինի։ Շատ նորապսակ զույգեր են նախընտրում նեղ ընտանեկան հավաքույթները, իսկ խնայված գումարներով ճամփորդելու են գնում։

2. Ճոխ տոներ կազմակերպել փոքրիկների համար

Традиции, от которых все уже устали, но пока стесняются отказаться

Դժվար թե երեխան հիշի այն ճոխ ծննդյան տոները, որ ծնողները կազմակերպում են նրանց ծննդյան առաջին տարիներին։ Այսօր արդեն կամաց–կամաց նորաձևությունից դուրս են գալիս երեխայի համար կազմակերպված մեծ տոնախմբությունները։ Դրանց փոխարեն խորհուրդ է տրվում ընտանիքով զվարճանալ մաքուր օդին։

3. Հարգել առանց բացառության բոլոր բարեկամներին

Традиции, от которых все уже устали, но пока стесняются отказаться

Ոչ բոլորն են պատրաստ ջերմ հարաբերություններ պահպանել փնթփնթան քեռիների և հոգնացնող մորաքույրերի հետ։ Այդ թվում են նաև հոգնեցնող պարտադիր ընտանեկան ճաշկերույթները։ Դրանց փոխարեն շատերը նախընտրում են ժամանակն անցկացնել ընկերական ջերմ մթնոլորտում կամ այն բարեկամների հետ, ում իրոք հարգում ու սիրում են։

4. Փոխել ազգանունը՝ ամուսնանալիս

Նոր ազգանուն վերցնելուց հրաժարվելը շատ ժամանակ կապում են թղթաբանական քաշքշուկի հետ։ Իհարկե, երեխաների ծնունդից հետո որոշ զույգեր այնուամենայնիվ վերանայում են իրենց որոշումը և միավորվում են մեկ ազգանվան տակ, սակայն իհարկե, դա որևէ նշանակություն չունի այն հանգամանքի հետ, թե ինչպես են զույգերն իրար վերաբերվում։

5. Փող հավաքել հարսանիքին

Նման հանդիսությունների ժամանակ հյուրերը ցանկանում են անկեղծորեն ուրախանալ հարսի և փեսայի համար, բայց շատ ժամանակ, դրա փոխարեն նրանք իրենց անհարմար են զգում, որ քիչ գումար են դրել ծրարի մեջ։

Традиции, от которых все уже устали, но пока стесняются отказаться

6. Նշել տոներն ինչպես ընդունված էՈչ բոլորն են պատրաստ նշել ծննդյան տոնը ընտանիքի հետ և բազմաթիվ ուտեստներ պատրաստել։ Ոչ բոլորին է դուր գալիս վազել քաղաքով մեկ ամանորյա տոնածառ և անթիվ անհամար մթերքներ գնելու համար։ Ինչու՞ ծախսել ավել փող։ Կարելի է թեթև ընթրիք պատրաստել և ընտանիքով նշել, կարևորը ամեն ինչ սիրով անելն է։ Հավատացեք, երկինքը փուլ չի գա,եթե նոր տարուն շատ հյուրեր չկանչեք, այլ հանգստանաք տանը և երեխաների հետ ձնագնդիկ խաղալու դուրս գաք։ Նույնը վերաբերում է նաև ծննդյան տոներին

Традиции, от которых все уже устали, но пока стесняются отказаться