Արա, որ քո էրեխեքը մեռնեին, էլի տենց կասեի՞ր․ Անիտա Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Մոդել Անիտա Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Լսեք, դուք լրիվ եք գժվե՞լ․․․ Հերիք չի ծափահարություններով, մի հատ էլ հոտնկայս ողջունել մեր երկիրն անդունդի եզրին հասցնող կիսախելագարին։ Ինչ ինքը, ինչ իրա անգրագետ պատգամավորները։ Էս մարդն ամբողջ աշխարհին ծիծաղել ա տալիս մեր վրա։ Կանգնում ԱԺ ամբիոնից մեր զոհված էրեխեքի թիվը պլյուս, մինուսով ա հաշվում։ Լսի, արա, որ քո էրեխեքը մեռնեին, էլի տենց կասեի՞ր, էտ էրեխեքի ծնողներն իրանց տղերքին քեզ մինուս, պլյուսով էին տվե՞լ․․․ Հիմա որ էտ ծնողները գան ու սաղ-սաղ թաղեն քեզ, սխալ կանե՞ն․․․ Մինուս, պլյուս անելուց քո սիրելի «ուսապարկերին» դիմի, այ հենց իրանց դեպքում կարևոր չի մի ուսապարկ էս կոմղ, թե՝ էն կողմ․․․

Էս ամեն ինչը քիչ էր, դուրսա գալիս քո վկան՝ Ալենը, իրան պատառոտելով գոռում, որ եթե մեկը կա կասկածում ա Արցախի ու Հայաստանի ապագայի վրա, ուրեմն հաջողություն իրեն․․․․ Տո ասա այ անուղեղ, հաջողություն քեզ, քո ղեկավարին, ու ԱԺ-ում նստած ձեր մյուս մնացորդներին, որ կործանեցիք մեր երկիրը, Արցախը բռի մեջ նվիրեցիք Ալիևին ու էլ բան չթողեցիք․․․ ուղղակի մեր հզոր ու անվախ տղերքն արժանի չէին ձեզ ու ձեր ղեկավարությանը․․․ Վստահ եմ՝ արդարություն կլինի, դուք էլ ձեր մաշկի վրա կզգաք էն, ինչ էսօր զգում են իրենց ամեն օրը, րոպեն ու վայրկյանը Եռաբլուրում իրենց էրեխեքի շիրմաքարերի մոտ անցկացնող ծնողները․․․

Հ․գ Հա, մոռացա ասեմ, Նիկոլ, ամեն անգամ չէ, գոնե մեկ-մեկ ԱԺ արի սթափ վիճակում, ոչ թե հոգեմետ դեղերիդ ազդեցության տակ․․․»։