Արմենչիկին հատուկ «բերել են» ԱՄՆ-ից Ծառուկյանի որդու հարսանիքին երգելու համար

«Փարավոնում» շարունակվում է Գագիկ Ծառուկյանի որդու՝ Նվեր Ծառուկյանի հարսանեկան տոնախմբությունը։ Մենք տեղեկացրել էինք, որ հարսանիքին երգելու համար Հայաստան են ժամանել մի շարք երգիչ-երգչուհիներ, հիմնականում ռուսական շոու բիզնեսից։ Արդեն երգել են Աբրահամ Ռուսսոն, Նիկոլայ Բասկովը, Ստաս Միխայլովը և այլք։

Հայ երգիչ-երգչուհիներից ևս կան մի շարք ներկայացուցիչներ։ Երգում է Արկադի Դումիկյանը, Արմենչիկը, ում հատուկ «բերել են» ԱՄՆ-ից, Արամ ՄՊ3 -ը ու ևս մի շարք հայ աստղեր։ Հարսանեկան արարողության հանդիսավարները մի քանիսն են ,ռուսախոս հյուրերի համար այլ հանդիսավարներ են, Ավետ Բարսեղյանը ևս բեմահարթակին է։