Դժբախտություններից հետո վերջապես լավ լուր Օլգա Այվազյանի կյանքում. նա երկրորդ անգամ մայրիկ է դարձել

Երգչուհի Օլգա Այվազյանը երկրորդ անգամ մայրիկ է դարձել: Երգչուհի աղջիկ է ունեցել:  Այս մասին տեղեկանում ենք նրա սոցիալական ցանցերի էջերից: Նա լուսանկար է հրապարակել՝ գրելով.  «Բարի գալուստ, իմ աղջիկ»:

Նշենք, որ նա նաև որդի ունի:

Հիշեցնենք, որ Օլգա Այվազյանը 2000-ականների աստղերից էր, նրա ամենահայտնի երգերից մեկը՝ Վարդան Սարգսյանի հետ համատեղ կատարած զուգերգն էր: Վերջին տարիներին երգչուհին պասիվ է, ինչը շատերը կապում են նրա ամուսնության հետ:

Հավելենք նաև, որ Օլգայի կյանքում վերջին տարիներին շատ դժբախտություններ են պատահել, նա, մեկը մյուսի հետևից,  կորցրել է իր ծնողներին: