Երբ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե Շուշին ոնց եք ազատագրել, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել. Սամվել Բաբայան

Բոլորն այն հարցն են տալիս, թե Շուշին ո՞նց հանձնեցինք, ո՞նց ստացվեց, երբ դուք՝ բոլորդ անկեղծանանք ու խոստովանեք, թե 1992 թվականին Շուշին ոնց եք ազատագրել, հենց մի անգամ ճիշտը պատմեք, կիմանաք, որ նույն ձևով էլ հակառակորդը հետ է վերցրել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Սամվել Բաբայանը:

Ես նախաձեռնել եմ Շուշին փրկելու օպերացիա, որից գիշերվա երկուսին զորամասերը հրաժարվել են: «44 օրում մի օպերացիա չեք մշակել, որ հակառակորդին հակադրեք, ձեր կամքը թելադրեք: Իմ առաջարկներին չեն ասել, որ համաձայն չեն, բայց չեն էլ կատարել: Որ ասում են՝ այս հրամանատարին եկել են, այսպես են ասել, սուտ է, Ջալալ Հարությունյանն է արգելել բոլորին շտաբ մտնել, ինքն էր հրամանատարը, ինքն էր որոշում:

Ասում են՝ եթե այս հերոսը մասնակցեր, այսպես չէր լինի, եթե մյուսը մասնակցեր, այսպես չէր լինի, ժողովուրդ, բոլորն էլ ինչ-որ չափով մասնակցել են, մի մասը Արցախի նախագահի միջոցով, մյուս մասը՝ Ջալալի: Հայաստանից Արցախ որևէ հրաման չի եղել, շտաբը Ջալալ Հարությունյանն էր գլխավորում»:

Ամեն դեպքում Բաբայանը նշեց, որ պարտության մեղավորների ցանկը կա և այդ մարդիկ պետք է պատասխան տան: