Երբ ծանոթացանք որդուս ընտրյալի հետ, ես ու ամուսինս կորցրեցինք խոսելու ունակությունը

Ծնողները միշտ չէ, որ գոհ են լինում իրենց զավակների երկրորդ կեսի ընտրությունից: Նրանք բոլորն էլ ունեն տարբեր արձագանքներ ` ինչ-որ մեկը ընդունում է իր երեխայի ընտրությունը, ինչ-որ մեկը սկսում է վիճել և ըն-տրության առաջ է կանգնեցնում երեխային: Բայց ես միշտ գիտեի, որ իմ որդուն համոզելն անհնար է և վճռա-կան էի ընդունելու նրա ցանկացած ընտրությունը, բայց երբ տղաս բերեց իր ընկերուհուն, ես չէի հավատում իմ աչքերին:

Ես և կինս վաղուց էինք կռահել, որ ինչ-որ մեկը հայտնվել է մեր որդու կյանքում:Նա դարձել էր անուշադիր, մըտ-քերով սավառնում էր ամպերի մեջ, իսկ երեկոյան անհետանում էր: Սա շարունակվեց բավականին երկար ժա-մանակ, բայց որդիս չէր շտապում մեզ հետ ծանոթացնել իր ընտրյալին, և մենք էլ նրան չէինք ստիպում, վերջ ի վերջո նա ընդամենը 20 տարեկան էր և դեռ ժամանակ կունենար ամուսնանալու համար: Բայց մի անգամ նա գալով տուն մեզ ասաց․

-Մայրիկ, հայրիկ, ես հաջորդ ամիս ամուսնանում եմ, — շտապելով նաև ավելացրեց.

-Ես և Մարինան արդեն դիմում ենք ներկայացրել՝ամուսնության համար:

Ես ու կինս զարմացած նայեցինք միմյանց:

-Դե որդիս դու գիտես, որ մենք միշտ քո կողքին ենք,- ասացի ես, և փորձեցի իրավիճակը միքիչ թեթևացնել․ -Մինչ հարսանիքը դու գոնե կծանոթացնե՜ս մեզ հետ նրա հետ։

-Իհարկե,- թեթևացած պատասխանեց տղան։ Միայն թե իմացեք, որ նա ինձանից մի քանի տարով մեծ է։

Մեկ շաբաթ անց մենք հուզմունքով ակնկալում էինք հանդիպել մեր ապագա հարսիկին: Կինս արագորեն սեղան բացեց, և ավարտելով բոլոր նախապատրաստությունները ՝ նստեց բազմոցին:

-Ում էլ որ մեր տղան ընտրի, մենք պետք է հանգիստ և զսպված լինենք, — ասաց կինս՝ ինքն իրեն հանգստացնելով:

Կնոջ մտքերն ընդհատվեցին դռան զանգից: Ես բացեցի դուռը և ներս հրավիրեցի մեր երկար սպասված հյուրին: Առաջինը ներս մտավ որդիս, որից հետո նրա ընտրյալը:

— Սա Պավել Ալեքսեևիչն է՝ հայրս, իսկ սա մայրս է՝ Ալեքսանդրա Իվանովնան, — հանդիսավոր կերպով սկսեց Անդրեյը, — նա էլ իմ…

-Մարիանա՜,- միասին ասացինք ես և կինս՝ որդուս ընդհատելով։

Միջանցքում տիրեց լռություն։ Որդիս զարմացած մեկ մեզ էր նայում, մեկ Մարիաննային։

-Համեցեք հյուրասենյակ,- ստիպված ասաց կինս։

Նստելով սեղանի շուրջ, նորից լռություն տիրեց։

-Չեմ հասկանում ինչ է կատարվում այստեղ,- բարկացած ասաց Անդրեյը։

Ես լուռ բացեցի շամպայնի շիշը, և լցրեցի բոլորիս բաժակները։

-Խմենք մեր հանդիպման համար,- բաժակը վեր բարձրացնելով ասացի ես։

Կինս և Մարիաննան լսելով ինձ վերցրեցին բաժակները։

-Ես չգիտեի, որ Անդրեյը Ձեր որդին է,- ամաչելով ասաց Մարիաննան։

-Մի արդարացիր Մարիան,- հանգիստ ասացի ես․- Ես և կինս որոշել ենք, որ կընդունենք մեր որդու ընտրութ-յունը, բայց անկեղծ ասած, դու մեզ շատ զարմացրեցիր։

Տղաս սկսեց ավելի շատ բարկանալ՝ չհասկանալվ, թե ինչ է կատարվում։ Ես հանգիստ ասացի Անդրեյին, որ Մարիաննան իմ քրոջ համադասարանցին է և որ արդեն 10 տարի է, ինչ մենք չենք հանդիպել։

Փաստորեն Մարիաննան ոչ թե մի քանի տարի, այլ հենց 10 տարով էր մեծ մեր որդուց։Ի վերջո, որդուս հարսանիքն այնուամենայնիվ տեղի ունեցավ, և մենք դեմ չկանգնեցինք նրա ընտրությանը, քանի որ իմանալով և՛ Անդրեյին, և՛ Մարիաննային, ես կարող էի ենթադրել, որ այս կնոջ համար իմ որդին շատ երկար է պայքարել, և որ նրանց դեմ գնալով նա կա-րող էր հեշտությամբ սահմանափակել հաղորդակցությունը մեզ հետ, իսկ մենք դա չէինք ցանկանում:

Մենք իսկապես չէինք ցանկանւմ կրցնել մեր որդուն։ Նրանք այժմ ունեն երկու երեխ և մենք պաշտում ենք մեր թոռնե-րին, չնայած նրան, որ այդքան էլ երջանիկ չենք մեր որդու ընտրությունից։