«Երեւի երջանկությունից կգժվեմ». Մարինայի եւ Սեյրանի նոր ֆոտոշարքը

Սեյրան Մովսիսյանն ու Մարինա Մնացականյանը շուտով ծնողներ կդառնան: Դերասանուհին հղիության վերջին շրջանում է եւ BRAVO.am-ին է տրամադրել վերջերս իրականացրած ֆոտոշարքի առաջին կադրերը:

Մարինան նշել է, որ իրեն լավ է զգում, արդեն անհամբեր է՝ երբ է տեսնելու առաջնեկին.«Սեյրանի ուշադրության մասին բազմիցս խոսել եմ, նա իդեալական ամուսին է, պատկերացնում եմ, թե որպես հայր ինչպիսին կլինի. երեւի երջանկությունից կգժվեմ»:

Զույգի առաջնեկը տղա է, նրանք որոշել են ապագա փոքրիկի անունը, սակայն չեն շտապում այն բարձրաձայնել:

Խոսել ենք նաեւ երեխային անհրաժեշտ պարագաների գնումների մասին.«Այո, ինքնամոռաց գնումներ ենք անում եւ ոչինչ չենք խնայում մեր փոքրիկի համար»: