«Զգուշացեք համբերատար մարդկանցից»

Մենք բոլորս էլ գիտենք, թե որն է ճիշտը. միշտ ժպտալ, վստահել մտերիմներին ու հավատալ, որ լավ է լինելու: Բայց երբեմն մենք հոգնում ենք հավերժ լավատեսի մեր դերից ու ազնվորեն ընդունում ենք, որ մի քիչ հոգնել ենք, և կեղծ ժպիտի ու նախապես սովորած դրական արտահայտությունների փոխարեն՝ սկսում ենք խոսել առողջ սարկազմի հատիկով ու հիասթափությունների համը ճաշակած մարդուն բնորոշ բառերով: Եվ այսպես`

Վստահությունը նյարդային բջիջների նման մի բան է. դրանց նման գործնականորեն չի վերականգնվում:

Ինչ օգուտ կա գեղեցիկ ափսեից, եթե այն դատարկ է: Այդպես էլ մարդկանց պարագայում է:

Դուք երբևէ կարոտե՞լ եք ձեզ: Կարոտե՞լ եք այն մարդուն, ով եղել եք մինչև այն պահը, երբ առաջին անգամ կոտրել են ձեր սիրտը, կամ նախքան այն մարդու դավաճանելը, ում անսահման վստահել եք:

Իսկ ես կարոտում եմ:

Ես շատ եմ ներում, բայց երբեք չեմ մոռանում ասվածն ու արվածը:

Նախքան ձեզ մոտ ընկճախտ կամ ցածր ինքնագնահատական ախտորոշելը համոզվեք, որ դուք շրջապատված չեք հիմարներով:

Ինձ այնպես են դաստիարակել, որ հավաքարարին պետք է նույն հարգանքով վերաբերվել, ինչպիսի ակնածանքով վերաբերվում ես գլխավոր տնօրենին:

Երկու տարբերակ կա` քեզ կամ գնահատում են, կամ օգտագործում: Կարևորը դա միանգամից հասկանալն է:

Եթե ձեզ քննադատում են, ուրեմն դուք ամեն ինչ ճիշտ եք արել: Մարդիկ հարձակվում են ուղեղ ունեցողների վրա:

Չեմ գնա հոգեբանի մոտ, որովհետև այդ խարդախը կրկին կասի, որ իմ կյանքի համար ողջ պատասխանատվությունը միայն ինձ վրա է ընկնում:

Չհիասթափվելու լավագույն եղանակը երբեք ոչ ոքից ոչինչ չսպասելն է:

Պետք է կարողանալ մարդկանց ներել նրանց սխալները, քանի որ երբևէ դու ինքդ էլ ես սխալվելու:

Մի այրիր քեզ ուրիշներին տաքացնելու համար: Չեն գնահատի:

Եթե ուզում ես ճանաչել մարդուն, մի լսիր, թե ուրիշներն ինչ են ասում նրա մասին, այլ ականջ դիր այն բանին, թե ինչ է ինքն ասում այլոց մասին:

Ամեն ինչ զրոյից սկսելն անխելքություն չէ: Անխելքություն է երջանիկ ձևանալը, Ձևացնելը, թե հենց սա պիտի տանես ողջ կյանքում:

Մարդուն իշխանություն տուր ու կտեսնես նրա իրական դեմքը: Շատ մարդիկ թռիչքից հետո մոռանում են, թե ում հետ են սողացել ու ով են եղել:

Զգուշացեք համբերատար մարդկանցից: Երբ նրանց համբերությունը հատնում է, նրանք նավահանգիստներն են այրում, այլ ոչ թե նավերը:

Ես չափազանց հասուն մարդ են, որ նեղանամ մանրուքներից, սակայն նաև չափազանց կին եմ դրանք չնկատելու համար:

Ուզում ես թողնել ու հեռանալ` ոչ ոքի ոչինչ չասելով:

Երբ երկար ես սիրում, դա դադարում են նկատել:

Երբ երկար ես ներում, դրանից սկսում են օգտվել:

Երբ պատրաստ ես ամեն ինչի, պարզապես դադարում են գնահատել:

Եվ միայն երբ հեռանում ես, սկսում են հասկանալ, թե որքան թանկ էր այն մարդը, որին վերադարձնել այլևս հնարավոր չէ: