Թուրքիայում հայտարարվել է լոքդաունի ավարտի ամսաթիվը

Թուրքիայում ներդրված ամբողջական լոքդաունը կվերացվի մայիսի 17-ին, որից հետո երկրում կսկսվի վերահսկվող վերադարձը բնականոն կյանքին: Այս մասին ասել է Ռեջեփ Էրդողանը: Միևնույն ժամանակ, նա շեշտել է, որ իշխանությունները գիտեն նրանց մասին, ում աշխատանքն ամենից շատ տուժել է համաճարակից, և խոստացել է առաջիկայում վերացնել այդ խնդիրները, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Մենք նախատեսում էինք ձերբազատվել այս պատուհասից նույնիսկ նախորդ տարվա վերջին, բայց համաճարակի բոլոր նոր ալիքներն ազդեցին ոչ միայն մեր երկրի, այլև ամբողջ աշխարհի վրա»,- ասել է Էրդողանը: