Ինչպե՞ս են մարդիկ ապրում կղզիներում, որտեղ ընդամենը մեկ տուն է տեղավորվում

Սուրբ Լավրենտիոս գետի վրա գտնվող հազարավոր կղզիները համարվում են յուրահատուկ բնական կղզախումբ, որը պատկանում է Կանադային և ԱՄՆ-ին:

Ավելի քան 1,860 կղզի է գտնվում գետի վրա:

Ըստ տեղի կանոնների՝ կղզի է հմաարվում յուրաքանչյուր հողակտոր, որն ամբողջ տարվա ընթացքում չի խորտակվում ջրում, և որի վրա կտեղավորվի առնվազն մեկ ծառ:

Ամենամեծ կղզիներում պարում են հազարավոր մարդիկ, ամենափոքրներում միայն թռչուններ են ճախրում։

Կան նաև կղզիներ, որոնցում տեղավորվում է ընդամենը մեկ տուն՝ մեկ ընտանիքի համար:

Ի սկզբանե Կանադան ու ԱՄՆ-ն վիճում էին, թե ում է պատկանում կղզախումբը, սակայն հետագայում՝ 19-րդ դարի վերջում, եկան համաձայնության առ այն, որ 2/3-ը պատկանում է Կանադային, իսկ 1/3-ը՝ ԱՄՆ-ին: Այդ ժամանակ երկրների բնակիչները սկսեցին կղզիներ գնել, քանի որ դրանք մի քանի հարյուր դոլար արժեին այդ տարիներին: Դրանք գնելու հնարավորություն ունեին ոչ միայն Կանադայի ու ԱՄՆ-ի քաղաքացիները, այլև օտարերկրացիները: Աստիճանաբար կղզախումբը վերածվեց հանգստի ու տուրիզմի ամենացանկալի վայրերից մեկի: Այնտեղ կան ամբողջական հյուրանոցաին համալիրներ, հոսթելներ: Յուրաքաչնյուրն իր ճաշակով զբաղմունք կգտնի՝ դայվինգից մինչև ձկնորսություն : Բոլոր կառույցներն այսօր ապահովված են կոյուղով, էլեկտրականությամբ, հեռախոսագծով և ինտերնետով :

Առանձնանում են մի քանի կղզյակներ : Առաջինը Եղնիկի կղզին է, որը գնվել է 1880-ականների վերջին $175-ով և նվիրվել է մասոնական «Գանգ ու ոսկորներ» եղբայրությանը : Կղզյակին մոտենալ, ինչպես նաև դրա տարածք մուտք գործել արգելվում է : Երկրորդ կղզին կոչվում է Սրտի կղզի, և այն մի ժամանակ պատկանել է մուլտիմիլիոնատեր Ջորջ Բոլտին, ով սիրահարվել էր այս հեքիաթային վայրին : Բիզնեսմենը սկսել է հսկայական դղյակ կառուցել իր կնոջ համար, սակայն կեսից դադարեցրել է շինարարական աշխատանքները : Պատճառը սիրելի կնոջ մահն էր : 64 տարվա ընթացքում կղզյակը լքված է եղել և ոչ ոք այնտեղ չի գնացել : Սակայն իշխանությունները հետ գնեցին Սրտի կղզին, ավարտեցին շինարարական աշխատանքները և հիմնեցին թանգարան, որը գրավում է զբոսաշրջիկներին :

Գայլի կղզին կղզախմբում ամենախոշորն է և ունի 29 կմ երկարություն : Դրա տարածքում գտնվում է փոքրիկ քաղաք, որտեղ կան հյուրանոցներ, բարեր, ռեստորաններ, խանութներ, ինչպես նաև հիվանդանոցներ և դպրոցներ : Այս կղզյակում է գտնվում Zinger ընկերության շենքը իր բոլոր գեղեցիկ այգիներով ու սենյակներով, որոնք հին ոճով են կառուցված : Այն բաց է բոլոր զբոսաշրջիկների համար :