Ինչպես են ապրում այս յուրահատուկ համայնքի մարդիկ, որոնք կտրականապես դեմ են լուսանկարվելուն և էլեկտրականություն օգտագործելուն

Ինչպե՞ս լուսանկարել այն մարդկանց, որոնք խուսափում են դրանից։ 2010 և 2011 թթ. լուսանկարիչ Ջորդի Ռուիզ Չիրերան հանդիպել է նման դժվարության, երբ հայտնվել է բոլիվիական Սանտա-Կրուս քաղաքի աղանդավորների համայնքում։ Իր «բնորդների» հետ շփում հաստատելը շատ բարդ էր, սակայն արդյունքում մարդկանց վստահությունը նրանց նկատմամբ հանգեցրեց Los Menonos ֆոոնախագծի ստեղծմանը։

Ռուիզ Չիրերան Բոլիվիայի և Պարագվայի աղանդավորների մասին լսել է, երբ ընկերոջ հետ ճամփորդում էր Հարավային Ամերիկայում։ Չնայած որ քրիստոնեական աղանդներիի շատ ներկայացուցիչներ օգտվում են ժամանակակից հասարակության բարիքներից, այս աղանդավորական համայնքում խիստ կանոններ են գործում, օրինակ՝ կտրականապես արգելվում է օգտագործել ալկոհոլ և էլեկտրականություն։ Հետաքրքրված իսպանացի լուսանկարիչն ուղևորվել է Բոլիվիա, որպեսզի տեսնի, թե ինչպես են ապրում այս աղանդի ներկայցուցիչները։

«Այն, ինչն ինձ զարմացրեց ամենից շատ, յուրաքանչյուր տեսակի ժամանցի կամ խաղի բացակայությունն էր, ինչպես նաև այնպիսի վայրերի, որտեղ հնարավոր կլինի հանգստանալ ու զվարճանալ», — իր տպավորություններով կիսվում է լուսանկարիչը։

«Այստեղ կա միայն եկեղեցի և խանութ, սակայն ոչ մի սրճարան կամ ռեստորան, ոչ մի ֆուտբոլի դաշտ, հրապարակ կամ այգի։ Կյանքը պտտվում է աշխատանքի և ընտանիքի շուրջ»։

Համայնքի ներկյաացուցիչներին չի կարելի լուսանկարել կամ լուսանկարվել նրանց հետ, քանի որ այդ գործընթացին ծայրահեղ վատ են վերաբերվում։

Լուսանկարման թույլտվություն ստանալու համա Ռուիզ Չիրերան երկար ժամանակ շփվել է յուրաքանչյուր ընտանիքի հոր հետ, որի հիմնական պատճառն այն է, որ միայն ընտանիքի գլուխներն են տիրապետում իսպաներենին։ Այս բնակավայրում հիմնականում խոսում են գերմաներենով։

Չնայած որ վերջիվերջո լուսանկարչին թույլ տվեցին լուսանկարներ անել, Ռուիզ Չիրերեն նաև ստիպված էր թույլտվություն ստանալ ընտանիքների մյուս անդամների՝ լուսանկարելուց առաջ։

«Ես յուրաքանչյուր ընտանիքի հետ մի քանի օր անցկացրի։ Սկզբում լուսանկարում էի հեռվից, տեսնում, թե ինչ արձագանք են տալիս, ապա քիչ-քիչ մոտենում նրանց»։

Լուսանկարիչն ասում է, որ հասկացել է տեղի բնակիչների կենսակերպը. այն լիովին տարբերվում է այն կենսակերպից, որը բնորոշ է մեզ։ Նա միաժամանակ տեսել է նաև բնակիչների անհատականություններն ու որոշել իր նախագծում միախառնել փաստավավերագրական լուսանկարներն ու դիմանկարները, որպեսզի դիտորդը հնարավորություն ունենա տեսնելու երկու կողմերն էլ։

«Նրանքմիանման են. միանման են հագնվում, միանման տների մեջ են բնակվում, միանման են ացկացնում ժամանակը, սակայն այս ամենի շնորհիվ համայնքի ներսում նրանք ամրապնդում են իրենց անհատականությունն ու յուրահատկությունը»։