Ինչպես վերացնել սառնարանի տհաճ հոտը

Երբեմն սառնարանի տհաճ հոտն անհնար է լինում վերացնել, որքան էլ որ այն մաքրում ենք և հետևում մաքրությանը, սակայն կան սառնարանի օդը թարմացնելու շատ պարզ ու հեշտ միջոցներ:

Ակտիվացված ածուխ

Փոշու վերածած ակտիվացված ածուխը հրաշալի միջոց է սառնարանի տհաճ հոտը վերացնելու համար։ Այս փոշիով տարա դրեք սառնարանում։ Գիշերվա ընթացքում այն կքաշի բոլոր տհաճ հոտերը։ Եթե այս արդեն աշխատած ածուխը տաքացնեք 170-180 աստիճան տաքացված ջեռոցում, այն ձեզ ևս մեկ անգամ կծառայի։

Ալկա–Զելտցեր

Ալկա–Զելտցերի մեկ հաբը գցեք մեկ բաժակ ջրի մեջ և դրեք սառնարանում։ Եթե այս հաբերից չունեք ձեռքի տակ, ջրի մեջ մեկ ճաշի գդալ սոդա և մի քանի կաթիլ լիմոնի յուղ լցրեք և դրեք սառնարանում։

Վանիլի մզվածք

1 ճ/գ վանիլի հյութը լցրեք թասիկի մեջ, ավելացրեք բամբակի 2-3 գնդիկ և դրեք սառնարանը։

Նարինջ

Նարինջը երկու կեսի բաժանեք, հանեք միջուկը։ Ստացված բաժակը դրեք թասի կամ բաժակի մեջ։ Այնուհետև նարնջի այդ կեսի մեջ 2 ճ/գ ծովային աղ լցրեք և դրեք սառնարանը։

Թեյի փաթեթներ

Սառնարանի դարակների վրա դրված թեյի մեկանգամյա օգտագործման փաթեթները հրաշալի ներծծում են օտար հոտերը։